Ամսագիր Մարտ 2013 Տակը փորեցին

28 Փետրվար 2013, 19:11
86 |

Տակը փորեցին

Երևանում մետրոպոլիտենի կառուցման գաղափարը Մոսկվայում մեծ ոգևորություն չառաջացրեց: Փոխարենը, 1971-ին սկսվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարությունը:

Այն ժամանակ Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն իր առջև քաղաքում մետրոպոլիտեն կառուցելու նպատակը դրեց այն բանից հետո, երբ 1965-ի հունվարին ներկա գտնվեց Թբիլիսիի մետրոյի առաջին հերթի շահագործման հանդիսավոր արարարողությանը. «Երբ ականատես եղա այդ շքեղ տոնահանդեսին, ինձ մոտ վերջնականապես կայունացավ այն հավատը, որ Երևանում նույնպես կարելի է կառուցել: Գաղափար կար, բայց ինչպե՞ս և ինչի՞ց սկսել, ի՞նչ անել...», տարիներ անց հիշում էր նա: Լուծումը գտնվեց. Հասրաթյանն իմացավ, որ արձակուրդից հետո Թբիլիսի է գալու տրանսպորտի շինարարության միութենական նախարարի առաջին տեղակալ Իվան Սասնովը, որը ղեկավարում էր մետրոպոլիտենի շինարարության բնագավառը, և դիմեց մետրոյի գաղափարին արդեն հավանություն տված՝ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին, խնդրելով թույլատրել իր անունից Սասնովին Երևան հրավիրել:

«Հատուկ օպերացիայի» կարևորագույն մասը կայացավ 1966-ի գարնանը Երևանում, երբ արդեն Սասնովը կնոջ հետ ժամանել էր: Երբ հյուրերին պետք է տանեին մայրաքաղաքով պտտվելու, հատուկ այնպիսի երթուղի գծվեց, որ մեքենան անցնի այն մայրուղիներով, որտեղ երկաթուղին հատում էր փողոցները: Հատման կետերում երկար սպասումները չէին կարող չգրավել Սասնովի ուշադրությունը, որը, սակայն, գոհ էր մնացել ինչպես Երևանից, այնպես էլ երեկոյան Էջմիածին կատարած այցելությունից: Հաջորդ օրը, մտնելով Քոչինյանի մոտ, Սասնովն ասում է...

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով